Հայաստանը` 8-րդ հորիզոնականում
Երեկ Կիպրոսում անցկացվեց «Մանկական Եվրատեսիլ-2008»-ը: «Ուրախություն արեւի տակ» խորագրով 6-րդ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան «Իմ երգի հնչյունները» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով առաջին տեղը գրավեցին Վրաստանի ներկայացուցիչները:
Մրցույթում Մոնիկային ձայնակցում էին Մերի Մնջոյանը եւ Սերինե Խոդիկյանը: Երաժշտության հեղինակը Մոնիկան է, խոսքերինը` Մերին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռոտերդամում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2007»-ում մեր երկիրը ներկայացնող «Արեւիկ» խումբը «Երազանք» երգով գրավեց 2-րդ տեղը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել