Ղարաբաղում բնակարանների գները շարունակում են աճել
Ղարաբաղում շարունակում են աճել բնակարանների գները: ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի այս տարվա առաջին 9 ամսիների տվյալների համաձայն, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քառ. մետրի միջին արժեքը Ստեփանակերտում կազմում է 792,5 ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 81,8 տոկոսով: Մոտ 2,2 անգամ աճել է Շուշիի բնակարանների գները կազմելով` 192,0 ԱՄՆ դոլար: Ի դեպ, Ստեփանակերտից հետո ամենաթանկ բնակարանները Շուշիում են: 57,8 տոկոսով աճել է Ասկերանի, 48,5 տոկոսով` Մարտունու, 48,3 տոկոսով` Մարտակերտի, 38,6 տոկոսով` Հադրութի բնակարանները:
Աճել են նաեւ միջինը 200 քառ.մետր շինությամբ եւ 1000 քառ.մետր տնամերձով բնակելի տան գները: Ստեփանակերտում նման բնակելի տների միջին գինը կազմում է 102100,0 ԱՄՆ դոլար /անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը` 86,5 տոկոս/: Շուշիում գներն աճել են 2,1 անգամ կազմելով` 13500,0 ԱՄՆ դոլար: 57,8 տոկոսով աճել է Ասկերանում, 52,6 տոկոսով` Մարտակերտում, 50,0 տոկոսով` Մարտունում, 46,0 տոկոսով` Հադրութում: Հանրապետությունում ընդհանուր առմամբ Ստեփանակերտից հետո ամենաթանկ նմանատիպ տները Ասկերանում են:
Կադաստրի կոմիտեի տվյալներով, այս տարվա 2-րդ եռամսյակի համեմատ 3-րդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քառ. մետրի միջին արժեքը Ստեփանակերտում աճել է 6,1 տոկոսով, իսկ բնակելի տան գները` 6,8 տոկոսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել