HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրական հանձնաժողովի նախագահին ձերբակալել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն այսօր հաղորդում է տվել Հատուկ քննչական ծառայությանը, ըստ որի` թիվ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը եւ հանձնաժողովի մի քանի անդամներ Հայաստանի նախագահի այս տարվա փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքներն աղավաղել եւ կեղծել են: «Պարզվել է, որ Երեւանի 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, նախագահի տեղակալ Ալվարդ Հովհաննիսյանը, քարտուղար Մարգարիտա Այվազյանը, հանձնաժողովի անդամներ Լեյլա Գրիգորյանը, Ռոզա Հովսեփյանը եւ այլոք ՀՀ նախագահի 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում մտցրել եւ իրենց ստորագրություններով հաստատել են ակնհայտ սխալ, աղավաղված տվյալներ՝ կեղծելով քվեարկության արդյունքները»,- տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter