HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանները փախցրեցի՞ն վկաներին

Այսօր Հյուսիսային քրեական դատարանում, փաստաբանների չներկայանալու պատճառով, դարձյալ հետաձգվեց “Մատաղիսի” գործի քննությունը: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում են Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում կատարված երկու զինծառայողների` Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ:Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս ամբաստանյալների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն էր ուղարկել դատարան` հայտնելով, որ Երևանի քրեական դատարանում մեկ այլ դատավարության մասնակցելու պատճառով չի կարող ժամանել Գյումրի: Այս փաստն էլ խիստ զայրացրեց ինչպես դատարանին, այնպես էլ պետական մեղադրողին: Եվ եթե պետական մեղադրողը փաստաբանի այս վերաբերմունքի մեջ դատավարությունը ձսձգելու միտում նկատեց, ապա նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը ամբաստանյալներին շատ խիստ նախազգուշացրեց. “Չգիտես, թե որերորդ անգամն է ձեր փաստաբանների պատճառով դատը հետաձգվում, քանի՞ անգամ ենք ասել` մենք հարգում ենք ձեր պաշտպանական իրավունքը, պաշտպան գտնելը ձեր իրավունքն է, սակայն եթե չեք կարող նրանց ներկայությունը ապահովել, ապա դատարանը պատրաստ է ձեզ ապահովել հանրային պաշտպանով: Դուք գիտեք, որ վկաները հանրապետության տարբեր մարզերից են, նախորդ նիստին ութ վկա հսկա ճանապարհ էին կտրել ու դատարան ներկայացել, այսօր ձեր փաստաբանների պատճառով եկել են երեքը, մարդիկ հիասթափվել են, փախել: Զգուշացրեք ձեր փաստաբաններին, որ այս պատմությունը նորից չկրկնեն”:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter