HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիան սկսվեց, բայց խոչընդոտվում է ոստիկանների կողմից

Ժամը 18-ին Գլխավոր դատախազության դիամց սկսվեց ընդդեմ լրագրողների նկատմամբ բռնությունների բողոքի ակցիան: Ակցիայի առիթը նոյեմբերի 17-ին Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա նոյեմբերի 17-ի երեկոյան կատարված հարձակումն է: «Բոլորս Էդիկ Բաղդասարյան ենք, Պաշպանեք լրագրողներին», «Ո՞վ է հաջորդը», «Մեզ պետք չէ՞ անկախ մամուլ», «Ո՞վ է մեր երկրում անվտանգության երաշխավորը», «Մի խեղդեք խոսքի ազատությունը», «Պահանջում ենք հանցագործության բացահայտում» կարգախոսներով եւ հարցադրումներով պաստառներ էին պարզել բողոքի ակցիային մասնակցող լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ակցիային միաել են նաեւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները «Ժուռնալիստիկայի ֆակուլտետը Ձեզ հետ է», «Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է» պաստառներով: «Ազատ մամուլ» վանկարկումներով հավաքվածները դատախազությունից շարժվեցին դեպի կառավարություն, որտեղ մի խումբ ոստկաններ «չարտոնված երթ» պատճառաբանությամբ փորձեցին խոչընդոտել երթը: Մասնակիցները, որոնց թիվը մոտ 50 էր, շրջանցեցին ոստիկանների կազմած օղակը, քանի որ երթի արտոնությունը, օրենսդրության համաձայն անհրաժեշտ չէ, եթե մասնակիցների թիվը չի անցնում հարյուրից եւ երթն ինքնաբուխ է: Սակայն Աբովյան փողոցում ոստիկանները դարձայլ օղակեցին երթի մասնակիցներին: [gallery=6]Ակցիայի նախաձեռնող ՀԿ-ների ներկայացուցիչների՝ ոստիկանության հետ բանակցությունների շնորհիվ մասնակիցները հասան մինչեւ Հյուսիսային պողոտա: Երթը նրանք ցանկանում են ավարտել Նախագահի նստավայրի մոտ, բայց այս պահին ոստիկանները արգելում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter