HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակում «Հետք»-ի խմբագրի վրա

Նոյեմբերի 17-ին` ժամը ութին մոտ, Բյուզանդի փողոցի վրա (Վերնիսաժի տարածքում) երկու անծանոթներ հարձակվել են «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» օնլայն շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա: Մինչ նրանք քաշքշել են լրագրողին, մի երրորդ անձ հեռվից քարով խփել է նրա գլխին` պատճառելով լուրջ վնասվածք: Հարձակվողները պատռել են Էդիկ Բաղդասարյանի հագուստը, որը դեպքից հետո այդ տեղանքում հայտնաբերել չհաջողվեց: Նրանք խլել են նաեւ լուսանկարչական խցիկը: Ականատեսների կանչով դեպքի վայր են ժամանել Շտապ օգնության բժիշկներն ու Կենտրոնի ոստիկանության մի աշխատակից:

Տեղում օգնություն ցուցաբերելուց հետո Էդիկ Բաղդասարյանին տեղափոխել են հիվանդանոց: Լրագրողը դժվարանում է նշել դեպքի հնարավոր պատճառները, թեեւ չի բացառում, որ դա կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter