Սահմանային հերթական լուրջ միջադեպը
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատը հատելով հակամարտության գոտու հարավ-արեւելյան հատվածը փորձել է թափանցել Աշաղը Սեյիդահմեդլու բնակավայրի ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքապահների թիկունքը: Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Դա այս տավա մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունից հետո սահմանային հերթական լուրջ միջադեպն էր:
Մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորներն անցել է պաշտպանության, եւ շուրջ 30 րոպե տեւած ինտենսիվ մարտերից հետո հակառակորդը` մարտադաշտում թողնելով մեկ սպանված, նահանջել է իր ելման դիրքերը: Մեր կողմից կորուստներ չկան:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ուշադրություն է հրավիրում հատկապես այն փաստի վրա, որ ադրբեջանական կողմն իր այս ագրեսիվ գործողությունը ձեռնարկել է հենց այն պահին, երբ բանակցային գործընթացի շրջանակներում Ստեփանակերտում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել