HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուրի Մերզլյակովը կարծում է, որ բանակցային գործընթացը որոշակի արագացում պետք է ստանա

«Երբեմն մարդիկ մտածում են, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղված բանակցային գործընթացից: Ինչ է դա նշանակում,-այսօր Ղարաբաղում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն` շարունակելով, -եթե մենք այսքան հաճախակի այստեղ ենք, դա ոչ միայն ղարաբաղյան խոհանոցը փորձելու եւ թթի օղի խմելու, այլ նրա համար, որպեսզի աշխատենք ձեր ղեկավարների հետ»: Պատասխանելով հակամարտության արագացված կարգավորման մասին հարցին ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը շեշտել է. «Արհեստականորեն ձգձգել գործընթացը ոչ ոք չի պատրաստվում: Հատուկ արագացում կարելի է ակնկալել այն առումով, որ հռչակագրում հստակ ասվում է` արտգործնախարարները պետք է ակտիվացնեն համաձայնությունը: Մենք մոտակա ժամանակներս ակնկալում ենք մեր մասնակցությամբ արտգործնախարարների հանդիպում, եւ կարծում եմ, դրա համար հնարավորություններ լինելու են արդեն դեկտեմբերի սկզբներին: Ավելին` մենք հուսով ենք, որ բավականին տեսանելի ապագայում կհաջողվի կազմակերպել նախագահների հերթական հանդիպումը, բայց դեռ չգիտենք երբ եւ որտեղ: Կարծում եմ, շտապողականություն չի լինելու, բայց որոշակի արագացում գործընթացը պետք է ստանա»,-ընդգծել է Յու. Մերզլյակովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter