HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մասնակցել է բնակարանների հանձնման արարողությանը

Երեկ Ղարաբաղի բնակավայրերից մեկում 47 բնակարան է հանձնվել պաշտպանության բանակի զինծառայողներին: Բնակարանների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, որոնք պաշտպանության նախարարների հետ զինծառայողներին են հանձնել բնակարանների վկայականները: Այս մասին երեկ հայտնել են Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը hոկտեմբերի 25-ին մասնակցել է նաեւ Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանձնման արարողությանը: Հեռուստատեսության մեկ այլ տեղեկատվության համաձայն, երեկ Արցախ է ժամանել նաեւ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են հանրապետության մարզպետներ եւ այլ պաշտոնյաներ: Օրվա երկրորդ կեսին պատվիրակության անդամներն այցելել են Ղարաբաղի տարբեր շրջաններ: Այսօր նրանք կլինեն Ասկերանի պաշտպանական շրջանում եւ Տիգրանակերտի պեղումների տարածքում, ինչպես նաեւ կայցելեն Մարտակերտի շրջան: Աշխատանքային այցի արդյունքները կամփոփվեն վաղը կառավարության նիստերի դահլիճում կայանալիք խորհրդակցության ժամանակ: Այցը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով, ճանաչողական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter