HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեթյու Բրայզա. “Առաջինը պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը”

Երեկ Բաքու կատարած այցի ժամանակ ԵԱԿՀ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը “Լիդեռ” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց այցի նպատակն է Ադրբեջանի նախագահի հետ քննարկել մոսկովյան հռչակագրից բխող հետագա քայլերը: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը: Միաժամանակ համանախագահն ընդգծել է, որ կողմերը կարող են ներկայացնել այլ առաջարկներ, որոնք կարող են դրական ազդեցութուն ունենալ հակամարտության լուծման վրա: Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան էլ նշել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել միակողմանի համաձայնությամբ, անհրաժեշտ է երկկողմանի համաձայնություն: Բայց, ըստ նրա, կոնֆլիկտի լուծումը պետք է սկսվի Ադրբեջանի տարածքային ամբոջականության ապահովումից. “Միայն դրանից հետո կարող են քննարկվել այլ հարցեր”,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter