HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում գյուղմթերքների իրացման խնդիր չի լինի

Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մի քանի համայնքի ղեկավարներ բարձրացրեցին գյուղատնտեսական ապրանքների իրացման հարցը: Նման հարց բարձրացվեց նաեւ նախագահի Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններ կատարած այցերի ժամանակ: Գյուղմթերքների իրացման խնդիր, ըստ ԼՂՀ փոխվարչապետ, գյուղնախարար Արմո Ծատուրյանի, չկա, քանի որ մի քանի ամիս առաջ շահագործման է հանձնվել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած պահածոների «Արցախֆրուտ» գործարանը: «Արցախֆրուտն» արդեն մթերել է մոտ 500 տոննա բանջարեղեն, միրգ եւ հատապտուղներ: «Թողարկվող արտադրանքի տեսականին 3 տասնյակից ավելի է»,-տեղեկացրել է Ա.Ծատուրյանը: Հետքի հետ զրույցում գյուղնախարարը տեղեկացրել է, որ վերանորոգման փուլում է գտնվում նաեւ Ստեփանակերտի կաթի կոմբինատը, որը կաթի ընդունման կետեր կունենա հանրապետության տարբեր բնակավայրերում: «Ղարաբաղում առաջիկայում այլեւս գյուղմթերքների իրացման խնդիր չի լինելու»,-հավաստել է նա: ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում: Համախառն արտադրանքը 2008-ի հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 23 մլրդ 638 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 40 տոկոսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter