HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կկրճատվի 725 մարդ

[gallery=4]Չնայած «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան կառավարության անդամներին ասել էր, որ միջազգային ճգնաժամի պատճառով ձեռնարկությունում սպասվող կրճատումներից խուսափելու համար` առաջարկվող տարբերակները կներկայացնի ձեռնարկության սեփականատերերին` Կանադական Dandee Precious Metals ընկերությանն ու կհայտնի նրանց որոշումը, սակայն կրճատումների մասին Կապանի Զբաղվածության տարածքային կենտրոն է ուղարկել երկու գրություն՝ ընդ որում նույն ամսաթվով ու նույն թվագրմամբ (11.11.2008. N 714/2)։ Առաջինն ուղարկվել է առավոտյան, ժամը 11.45-ին, որով տեղեկացվում է, որ պայմանավորված ընկերության արտադրության ծավալների, տնտեսական տեխնոլոգիական-աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ կրճատում է աշխատողների թվաքանակը, որը գերազանցում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված աշխատողների ընդհանուր թվի 10%-ը: Իսկ արդեն ժամը 17.45-ին ուղարկված 2-րդ գրությամ Ռ. Ֆալետան հայտնել է, որ կրճատվելու է 725 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter