Էդվարդ Նալբանդյան. "Հայաստանը չի կարող հանդուրժել Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում"
Պատասխանելով "Նովոստի-Արմենիա" գործակալության հարցին, թե վերջին շրջանում թուրքական մամուլում նյութեր են հրապարակվում Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության վերաբերյալ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. "Վերջերս թուրքական մամուլում Հայաստանի պաշտոնյաներին վերագրվող լուրերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ աղավաղված են եւ ներկայացված են գլխիվայր: Բազմիցս ասել եմ եւ նորից ցանկանում եմ կրկնել, որ Հայաստանի պաշտոնյաները չեն արտահայտվել եւ երբեւէ չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցնելու օգտին: Առավելեւս, Հայաստանը չի կարող հանդուրժել Հայոց ցեղասպանության ժխտողականության որեւէ դրսեւորում":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել