Պ.Հայրիկյան. «Հայաստանը չպիտի դառնար արցախյան հակամարտության կողմ»
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա գտնում է, որ Հայաստանը եղավ Արցախը միջազգային հարաբերություններից արտամղող ուժը: Ըստ ԱԻՄ նախագահի, եթե Հայաստանը հանդես է գալիս որպես հակամարտության կողմ, ուրեմն մի շարք այլ պահանջներ էլ պետք է ներկայացնի Ադրբեջանին. «Կա Արծվաշենի, Նախիջեւանի հարց. չէ որ Նախիջեւանը Ադրբեջանի մասի չի կազմել եւ տրվել է գավառի պայմանագրով»: Պ. Հայրիկյանը ժամանակին խորհուրդ էր տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այս հարցերը շրջանառության մեջ մտցնել: Ընդհանրապես, ըստ Պ. Հայրիկյանի, Արցախը չպետք է դարձնել աշխարհի կենտրոն, կուռք, քանի որ «եթե մեկին կուռք ես դարձնում, նա պետք է կործանվի, որովհետեւ կուռքը մեկն է` Աստված»: Եթե այսօրվա նախագահը գնում է Արցախի ինքնորոշման ճանապարհով, ապա, ըստ ԱԻՄ նախագահի, պետք է հրաժարվի Արցախի հարցով միջազգային ասպարեզում հանդես գալու մտքից, բայց պետք է հանդես գա որպես Արցախի երաշխավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել