HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հմայակ Հովհաննիսյան. «Եթե ԱՄՆ-ն ճանաչի ցեղասպանությունը, Թուրքիան ստիպված կլինի բացել սահմանը»

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Քաղաքականագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա ավելացրեց, որ Թուրքիան ստիպված է լինելու նաեւ դիվանագիտական քայլեր ձեռնարկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, իսկ պատճառը` իր անցյալից սահմանազատվելն է: Սակայն ոչ պակաս կարեւոր է, թե ինչպես իրեն կպահի Հայաստանը, ուստի այս պարագայում նա համարում է, որ ճիշտ ժամանակն է ընդունել օրենք «Ցեղասպանության զոհերի հիշատակի մասին»: Մշակված օրինագիծը նա փոխանցեց հանդիպմանը մասնակցող մյուս բանախոսին` ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին: Վերջինս կարծում է, որ Բարաք Օբամայի ընտրությունը կմեղմացնի վիճակը տարածաշրջանում, սա է ապացուցում այն փաստը, որ Իրանի նախագահը շնորհավորել է Օբամային, իսկ Մեդվեդեւի ուղերձում, որտեղ նա քննադատեց ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում, ըստ Մանոյանի, ուղղված էր Բուշի վարչակազմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter