HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում են նոր կրճատումներ, սպասվում է բողոքի նոր ակցիա

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետան այս պահին հանդիպում է կոմբինատի աշխատակիցների հետ: Կոմբինատի ղեկավարությունը նախապես հայտարարել էր, որ դեկտեմբերի 13-ից կրճատվելու է 148 մարդ, մոտ 200 հոգու հետ էլ չեն երկարաձգվելու աշխատանքային պայմանագրերը: Սակայն այսօր հայտնի է դարձել, որ կրճատումները կարող են ավելի մեծ թիվ կազմել: Հետքի Կապանի թղթակիցը հայտնում է, որ ձեռնարկության պատասխանատուներից մեկը հայտնել է, որ կրճատվելու է ձեռնարկության աշխատողների 60 տոկոսը, 40 տոկոսով էլ նվազելու են աշխատավարձերը: Մեր թղթակիցը հայտնում է նաեւ, որ ձեռնարկության բանվորները այսօր պատրաստվում են բողոքի ակցիա սկսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter