HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաջարյանների գործը վերաքննիչում

Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների առանձնապես խոշոր չափերի գույքին խարդախությամբ տիրանալու համար Գրիգոր Իգիթյանին առաջադրվել էր մեղադրանք: Այս տարվա սեպտեմբերի 13-ին մեկուկես տարվա դատաքննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտեց 4,5 տարվա ազատազրկման (Տես` Իգիթյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման): Բայց Գ. Իգիթյանը մինչ օրս ազատության մեջ է, որովհետեւ մինչ դատավճռի օրինական ուժ ստանալը, դատավոր Ժորա Վարդանյանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, մնացել է անփոփոխ: Ինչպես եւ սպասվում էր, Իգիթյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, եւ այսօր վերաքննիչ դատարանում պետք է սկսվեր բողոքի քննությունը: Սակայն մեղադրող-դատախազի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Դատավարությունը կշարունակվի նոյմբերի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter