ԲՀԿ-ն եւ Չինաստանի կոմկուսը
«Հետքի» հարցին, թե ինչ գաղափարական ընդհանրություն կա Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Չինաստանի կոմկուսի միջեւ, կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ, որոնք 2006թ սկսած արդեն ավանդույթ ունեն: Մենք ընդունել ենք չինական գործարարների պատվիրակություն, չինական քաղաքական գործիչների պատվիրակություն, մեր նախագահը Չինաստանում էր, մենք Երեւանում սպասում ենք Չիանստանի Կոմկուսի քաղբյուրոյի անդամին: Մեր փոխանակությունները գալիս են մի հիմքից, որ մենք ուզում ենք Չինաստանի հետ ունենալ լավ, բարեկամական, փոխշահավետ հարաբերություններ եւ համատեղ տնտեսական ծրագրեր»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել