Ա.Սաֆարյան. «Եթե ժամանակը գա մենք այդ խորհուրդը կտանք»
«Չի կարող լինել ղարաբաղյան հարցում որեւէ լուծում առանց փոխզիջումների»,- ասում է ԲՀԿ ֆրակցիայի քարտուղար Արամ Սաֆարյանը: Փոխզիջումների ծավալի եւ ձեւի մասին խոսելը ԲՀԿ քարտուղարը համարում է ժամանակից շուտ, որովհետեւ «Դեռեւս ջուրը չտեսած, բոբիկվելու մասին խոսելը անընդունելի է: Եթե Ադրբեջանը գնա այնպիսի զիջման, որով ընդունի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած փոխզիջումների հարցերը ձեռքբերովի է»: Իսկ «Հետքի» հարցին, թե կոնկրետ ինչ փոխզիջումների է կողմ ԲՀԿ-ն, Ա. Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել:
ՀՅԴ-ն` ԲՀԿ-ի կոալիցիոն գործընկերը հանդես է գալիս «Ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով եւ հայտարարել է, որ եթե իշխանությունը տարածքների հարցում գնա որևէ փոխզիջման, իրենք դուրս են գալու կոալիցիայից, եթե իշխանությունը գնա այդպիսի քայլի, ԲՀԿ-ն կմնա կոալիցիայում. «ԼՂՀ-ի հարցում հայ ժողովրդի հավաքական շահը ոչ մեր կուսակցության, ոչ մեկ կոալիցիայի խնդիրն է: Պետք է լինի լայն հանրային քննարկում, եւ միայն դրանից հետո կարելի կլինի խոսել կոնկրետ լուծումների մասին»,-պատասխանեց Ա, Սաֆարյանը:
Իսկ ինչ է խորհուրդ տալու ժողովրդին ԲՀԿ-ն, եթե լինեն այդպիսի քննարկումներ. «Եթե ժամանակը գա մենք այդ խորհուրդը կտանք»:
«ԲՀԿ-ն վստահում է ՀՀ նախագահին եւ ԱԳՆ-ին եւ գտնում է, որ չպետք է խանգարել բանակցությունների ընթացքին»: Ա. Սաֆարյանի այս խոսքը վերաբերում է այն բոլոր նոր ձեւաչափերին, որոնք կազմավորվել են վերջին զարգացումների ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել