HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Հակոբյան. Մոսկվայում կնքած հռչակագիրը քաղաքական բանաձև է

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կարծիքով նոյեմբերի 2-ին Մոսկվայում կնքած հռչակագիրը իրավական փաստաթուղթ համարել չի կարելի: Դա ընդամենը քաղաքական բանաձև է: Այս մասին այսօր նա նշեց «Իրավունք Դե ֆակտո» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կապված վերջին դեպքերը ցույց տվեցին, որ գերտերությունները միջազգային նորմերը կարողանում են ճիշտ օգտագործել իրենց քաղաքական շահը Հարավային Կովկասում ապահովելու համար»,-ասաց Հ.Հակոբյանը: Ըստ Հ.Հակոբյանի` հռչակագրի ստորագրումը ձեռնտու էր Հայաստանի համար, քանի որ հստակ շեշտվում է քաղաքական ճանապարհով հարցի լուծումը միջազգային նորմերին համապատասխան, որպեսզի երկու կողմերը խուսափեն պատերազմներից: «Հռչակագիրը կոնկրետ ոչինչ չի ասում, այլ կարգավորում է այսօրվա խնդիրը, կարգավորում է այն նպատակը, որի համար պետք է հետագա բոլոր գործողությունները զարգանան»,-կարծում է ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter