HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռ.Հակոբյան.«Ռուսաստանը փորձում է ամբողջությամբ տարածաշրջանը առնել իր անվտանգության գոտու մեջ»

«Նոր փուլ զգույշ ձեւակերպումներով, բայց ռուսական դոմիանանտությամբ» այսպիսի գնահատական տվեց կիրակի օրը Մոսկվայի շրջակա Մայնդորֆ քաղաքում երեք նախագահների ստորագրած հռչակագրին «Ակունք» քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանը այսօր «Փաստարկ ակումբում» հրավիրված ասուլիսի ժամանակ: Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ որ ստորագրված հռչակագիրը պետք դիտարկել տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ, որը ստեղծել է լիովին նոր իրավիճակ: Ըստ նրա ռուս-վրացական հակամարտությունից մեր հիմնական դասը պետք է համարեինք ոչ թե այն, որ կոֆլիկտները հնարավոր է լուծել միայն բանակցությունների միջոցով, այլ այն, որ Ռուսաստանը տարածաշրջանում ունի հստակ ազգային-պետական շահեր եւ նա պատրաստ է իր շահերը պաշտպանել ցանկացած գնով, լինի դիվանագիտական թե ռազմական ճանապարհով: «Այժմ Ռուսաստանը փորձում է ամբողջությամբ տարածաշրջանը առնել իր անվտանգության գոտու մեջ` իր դիրքերը չզիջելով ոչ Ամերիկային, որ Եվրոպային»,- ասում է Ռ.Հակոբյանը Ըստ Ռ. Հակոբյանի Ռուաստանը այժմ փորձում է սիրաշահել Ադրբեջանին եւ սիրաշահման զամբյուղում կա նաեւ Ղարաբաղը, դրա համար էլ Հակոբյանը չի բացառում, որ Ռուսաստանը ինչ-որ պահի կարող է շրջվել դեպի Ադրբեջանը: «Դիվանագիտությունը դա գործընթաց է եւ գործընթացի ընթացքում կերեւա , թե Ռուսաստանը ինչպես կօգտագործի Ղարաբաղը, բայց մի բան հստակ է, որ Ռուսաստանը, որպեսզի սիրաշահի Ադրբեջանին, պիտի ինչ-որ գին տա»,- համոզված է Ռ.Հակոբյանը: Իսկ այժմ Հայաստանն ունի շատ ավելի թույլ խաղաքարտեր, քան Ադրբեջանը: Մադրիդյան սկզբունքերին անդրադառնալով Ռ. Հակոբյան նշեց. «Դա փորձ է համադրել 2 իրար հակասող, բայց միջազգային օրենքների չհակասող սկզբունքներ»: Ըստ նրա դա էքսպերիմենտ է, որը կարող եւ լավ եւ վատ արդյունք ունենալ, այդ իսկ պատճառով էլ նա կարծում է, որ «Մադրիդյան սկզբունքների հաջողությունն անորոշության մեջ է: Այս հռչայագիրը միայն եւ միայն Ռուսաստանի նախաձեռնությունն էր եւ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը կամ Եռանախագահությունը երկրները, այս փաստաթղթի պատրաստաման եւ ստորագրման հարցում որեւէ դեր չեն ունեցել: Ադրբեջանը ամենատարբեր առիթներով ամենաբարձր մակարդակով հնչեցրել է իր բողոքը եռանախագահության աշխատանքի վերաբերյալ, դա քաղաքական ռեւերանս էր, որ առավ Ռուսաստանը», - եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter