2008 թվականին զինծառայողների 131 ընտանիքներ բնակարան կունենան
Հոկտեմբերի վերջին Ստեփանակերտում եւ Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներին բնակարաններ են տրամադրվել. նախագահ Բակո Սահակյանը հանդիսավոր պայմաններում ՊԲ մի խումբ զինծառայողների ընտանիքներին է հանձնել նոր բնակարանների բանալիները: Սա այն ծրագրի շարունակությունն է, որը տարիներ առաջ նախաձեռնել է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:Նախարարության մամուլի ծառայության պետ Սենոր Հասրաթյանից տեղեկացանք, որ այս տարի ՊԲ զինծառայողների համար կառուցվել եւ շահագործման է հանձնվել 91 բնակարան, որից 15-ը` Շուշիում, 11-ը` Ստեփանակերտում, 12-ը` Իվանյան, 47-ը` Մեխակավան եւ 6-ը` Սրխավենդ գյուղերում: Ընթացքի մեջ են Շուշիում` 16 եւ Մարտակերտում` 24 բնակարանների կառուցման աշխատանքները: Այսպիսով, ինչպես եւ ծրագրված էր, 2008 թվականին ընդհանուր առմամբ, զինծառայողներին տրամադրված բնակարանների թիվը կկազմի 131:
Սենոր Հասրաթյանի մեզ հետ զրույցում շեշտեց, որ ծրագիրը շարունակական է, եւ այժմ քննարկվում են հաջորդ տարվա անելիքները: Նա միաժամանակ հավաստեց, որ 2008թ. համեմատ հաջորդ տարի այս ոլորտում նույնպես աճ կարձանագրվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել