Հակոբ Ղահրամանյանը նշանակվեց կառավարության ներկայացուցիչ խորհրդարանում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչ` Ազգային Ժողովի հետ կապերի եւ հատուկ հանձնարարականների գծով։ Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի սկզբներին, երբ նախագահ Բակո Սահակյանի ընտրվելուց հետո ձեւավորվում էր կառավարության նոր կազմը, Հակոբ Ղահրամանյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով ազատվեց կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:
Հակոբ Ղահրամանյանն աշխատանքից ազատված այն քիչ պաշտոնյաներից է, ովքեր մեկ տարի առաջ կառավարության նոր կազմի ձեւավորումից հետո դեռ այլ պաշտոնի չեն նշանակվել:
Ղարաբաղում ավանդույթ է դարձել պաշտոնյաներին ազատելիս ոչ մի պատճառ չնշելը, բացի «իր դիմումի համաձայն» հիմնավորումից, իսկ վերջիններս էլ հիմնականում շատ քիչ ժամանակահատված են մնում առանց պաշտոնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել