HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանում սպանվել է Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանը

Ինչպես հաղորդում է սարատովյան sarbc.ru կայքէջը` հոկտեմբերի 29-ին Սարատովի Ներքին գործերի նախարարություն է դիմել Սարատովի մի բնակչուհի եւ հայտնել, թե անհայտ կորել է իր ամուսինը` Հայաստանի քաղաքացի, 30-ամյա Արմեն Գասպարյանը։ Տիկնոջը հայտնել են, որ ամուսնու անհետանալը կարող է կապված լինել ոստիկանության հետ։ Կարճ ժամանակ անց հայտնի է դառնում, որ Արմեն Գասպարյանը սպանվել է։ Սպանության մեջ կասկածվում են Սարատովի երեք ոստիկաններ, որոնք, չկարողանալով ոսկու գողության խոստովանություն ստանալ Արմեն Գասպարյանից, դաժան ծեծի են ենթարկել նրան, այնուհետեւ տանելով քաղաքից դուրս` բենզին են լցրել եւ այրել։ Դեռ կենդանի Գասպարյանը փորձել է փախչել, սակայն ոստիկանները, հարվածելով նրա գլխին, սպանել են, այնուհետեւ թաղել։ Ոստիկանները սպանության խոստովանության ցուցմունքներ են տվել։ Ըստ ռուսական լրատվամիջոցների` ոստիկանները գտնվում էին ալկոհոլի ազդեծության տակ։ Հարուցվել է քրեական գործ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter