HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». նոր ռեկորդ՝ +43,7

Օգոստոսի 1-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը գերազանցել է մինչ այժմ գրանցված բացարձակ առավելագույն արժեքը: Այդ օրը Մեղրիում օդի ջերամսըիճանը հասել է +43,7-ի: Այս մասին «ՀԺ»-ն տեղեկացել է ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից:

Մինչ այժմ ՀՀ տարածքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել էր 2005 թ. նորից Մեղրիում, երբ օդի ջերմաստիճանը հասել էր +43,1-ի: Վերջին օրերին աննախադեպ շոգը բացասաբար է ազդել գյուղատնտեսության վրա: ԳՆ անասնաբուծության եւ տոհմային վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վերջին 4 օրերին հանրապետության կաթնատու կովերի կաթը նվազել է 15-20 տոկոսով, ինչը կազմում է օրական շուրջ 300 տոննա: Չի օգնում նույնիսկ կովերի պտուկները գոլ կամ սառը ջրով լվանալը: Հովհաննիսյանի խոսքով՝ կաթնատու կովերի կաթի նվազում է սկսվում, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է +36-ը. «Այսինքն՝ նրանց ախորժակն ընկնում է, նրանք չեն կարողանում նորմալ սնվել, ինչը ազդում է կաթի քանակի վրա»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դա դժվար թե բերի կաթնամթերքի թանկացման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter