HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

"Հայաստան" համահայկական հիմնադրամն օժանդակում է ԼՂՀ հանրային հեռուստաընկերությանը եւ բուժհաստատություններին

2009-ի եթերաշրջանը ԼՂՀ հանրային հեռուստաընկերությունը կմեկնարկի նոր տեխնիկայով, որը ձեռք է բերվել Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Այս մասին հայտնել է Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը: Հեռուստաընկերության տնօրենի խոսքով` ներկայիս տեխնիկան, որի մի մասը տարիներ առաջ եւս Հիմնադրամն էր տրամադրել, հեռարձակման ժամանակ խոտաններ է ստեղծում` հաճախ դառնալով եթերի խափանման պատճառ: Հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումները կվերազինեն եւ կհամալրեն հեռուստաընկերության տեխնիկական բազան: Ժամանակակից սերվերը, թվային տեսախցիկները, ձայնային վահանակներն ու կռունկը կբարձրացնեն հեռարձակումների որակը, որի շնորհիվ հեռուստաընկերությունը ձեռք կբերի հեռուստադիտողների ավելի մեծ լսարան: Սոցիալական ենթակառուցվածքների տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակում, Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի եւ Ֆրանսիայի տեղական մարմինների ֆինանսավորմամբ, Ասկերանի, Շուշիի եւ Մարտունու շրջանների բուժհաստատություններին տրամադրվել է մեկական շտապ օգնության մեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter