HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների ընդհանուր իրավիճակին և այս ուղղությամբ առկա ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Հանդիպման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել է Արդարադատության նախարարին և Նախագահի իրավական հարցերով օգնականին անցկացնել ծառայողական քննություն` հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բռնության կիրառման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած ահազանգերի առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը համաձայնություն է հայտնել մասնակցել ծառայողական քննության անցկացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter