HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես դիմակայել շոգին

Խորհուրդ է տալիս առողջապահության նախարարությունը

Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

           • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում,

            • ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,

            • ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է արյան շրջանառությունը և ջերմատվությունը,

            • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,

            • օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական մոտ 3լ (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),

            • չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքներ` թե տաք, թե սառը վիճակում,

            • առաջարկվում է չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

            • հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

            • հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ,

            • չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող սննդամթերք, հատկապես ոչ ոգելից ըմպելիքներ (կվաս, լցնովի հյութեր), պատրաստի սննդատեսակները (քյաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն և փափուկ պաղպաղակ և այլն,

            • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ` հոսող խմելու ջրով,

            • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ,

            • սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով,

            • չաղտոտել շրջակայքը,

            • շրջակայքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարներ ու անսարքություններ նկատելիս անհապաղ ահազանգել համապատասխան մարմիններին,

            • չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,

            • խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,

            • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter