HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց

ԼՂՀ կառավարության այսօր կայացած նիստում գործադիրի հավանությանն արժանացավ «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագծի համաձայն` Տիգրանակերտ հնավայրի եւ Խաչենագետի ստորին հովտի ամբողջական պատմամշակութային ու բնական համալիրի նյութական եւ հոգեւոր արժեքներն իրենց պատմական, մշակութային եւ բնական միջավայրում պահպանելու նպատակով որոշվում է ստեղծել «Տիգրանակերտ» արգելոցը: ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը մինչեւ 2009թ. ավարտը պետք է կառավարությանն առաջարկություն` ներկայացնի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոց-թանգարանի գործունեության եւ զարգացման հեռանկարային ծրագրի եւ կառավարման մարմինների ձեւավորման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Երկիր» միության նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի 5 հոգանոց արշավախումբը 2006թ. օգոստոսի 3-18-ն է սկսել իրականացնել Արցախի Տիգրանակերտ քաղաքի եւ շրջակայքի պեղումների առաջին փուլը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter