«Բեյզ Մեթլս»-ը շարունակում է աշխատել
Վերջերս Ղարաբաղում լուրեր էին պտտվում, որ լեռնահանքային հանքարտադրության ոլորտի միակ եւ հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկում` «Բեյզ Մեթլս» ընկերությունում, աշխատողների կրճատումներ են իրականացվել:
Լուրերը ճշտելու նպատակով դիմեցինք ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանին, ով պարզաբանեց, որ վերջին շրջանում ընկերության շուրջ 90 աշխատողի թոշակի են ուղարկել: Դա, տնօրենի խոսքերով, ավելի վաղ պետք է արվեր, եւ «չէին կարող չանել դա, մանավանդ որ հիմա գնում են ծախսերի կրճատման»: Հիշեցնենք, որ ընկերությունում աշխատում էր շուրջ 1300 աշխատող:
Իսկ ինչ վերաբերում է ընկերության գործունեությանը եւ միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, պարոն Մկրտումյանի հավաստմամբ, ընկերությունը, չնայած ճգնաժամի լուրջ ազդեցությանը, շարունակում է աշխատել` այն էլ համեմատաբար ավելի մեծ ծավալով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել