HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղին կբարեկարգվի

Արագածոտնի մարզում գումարած իր արտագնա նիստում կառավարությունն այսօր հաստատել է «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը։ Սահմանվել է, որ նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին՝ իրենց գործունեության իրականացման համար պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։ Հանձնարարվել է ֆինանսների նախարարին մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն` Գողթի համայնքի եւ «Գառնի -Գեղարդ» զբոսաշրջային երթուղում ընդգրկված համայնքների կանոնավոր աղբահանության կազմակերպումն իրականացնելու նպատակով եւ 2009թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Կոտայքի մարզպետարանին 29 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ։ Պատասխանատու մարմիններին հանձնարարվել է համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, 10 օրվա ընթացքում միջոցառման կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել էկոնոմիկայի նախարարին։ Մեկ այլ հանձնարարականի համաձայն՝ տրանսպորտի եւ կապի նախարարը մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն կներկայացնի առաջարկություն` Երեւանի Նոր Նորք համայնքի սահմանից սկսած Ջրվեժ համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է նաեւ15 օրվա ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն ներկայացնել կառավարությանը, ինչպես նաեւ «Երեւան-Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու հետ կապված եւ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրներ հայտնաբերելու դեպքում, վերջիններիս առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ եւ կատարված աշխատանքների վերաբերյալ գործադիրին ներկայացնել հաշվետվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter