HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր ամուսիններն անմեղ են»

Այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «7-ի» գործով անցնող մեղադրյալների կանայք հասարակությանը կոչ արեցին լինել զգոն, մասնակցել դատավարությանը և պահանջել արդարություն: Բանտարկյալների կանայք պատրաստել էին մի հայտարարություն, որով պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. «ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունները անցնուն են քաղաքական հաշվեհարդարի կուլմինացիոն փուլին: Սկսվում է միայն միջնադարի բռնապետական և կգբ-ական ու էսէս-ական համակարգին հատուկ խմբակային դատավարությունը: Այդ դատավարությունը, կոնկրետ գործին վերաբերելուց առաջ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դատն է, որի ելքից է կախված ոչ միայն 21-րդ դարի հայ քաղկալանավորների անհատական ճակատագիրը, այլև թե ինչ երկրում է ապրելու մեզնից յուրաքանչյուրը, և ինչպիսի պետություն են ունենալու առաջիկայում»: Լրագրողների հարցին, թե, ըստ իրենց, ինչ ելք է ունենալու դատավարությունը, և չի ուզում, արդյոք, Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, հանդիպել նախագահին, վերջինս պատասխանեց. «Սերժ Սարգսյանը այս ամենի հեղինակն է, ինչու պիտի գնամ նրա մոտ, մենք ժողովրդի հետ պետք է զրուցենք, ձեզ հետ: Ես Սերժ Սարգսյանին ասելու բան չունեմ, մեր ամուսիններն անմեղ են»: Մյասնիկ Մալխասյանի կինը`Աննա Մալխասյանն էլ նշեց, որ իրենց ամուսինները նույնիսկ քրեական անցյալ չունեն, ինչու պետք է դատվեն, ճիշտ հակառակը. «Մենք հպարտանում ենք իրենց անցյալով»: Սասուն Միքայելյանի կինը` Սյուզաննա Ալեքսանյանն ասաց, որ իրենք ոչ մի ակնկալիք չունեն ո'չ դատավորից, ո'չ էլ դատավարությունից, քանի որ արդեն գիտեն` ով է նախագահելու դատավարությունը: Ներման խնդրագրերի վերաբերյալ Սյուզաննա Ալեքսանյանը նշեց, որ այդ ամենը իրեն հիշեցնում է «Կարոտ» ֆիլմը. «Մենք վերադառնում ենք Սովետմիություն», բայց «մեր ամուսինները նման քայլ չեն անի»: Գայանե Ներսիսյանը`Սուրեն Սիրունյանի կինը, փաստեց, որ իր ամուսինը, ինչպես նաև Մյասնիկ Մալխասյանը, առողջական խնդիրներ ունեն: Իսկ Սյուզաննա Ալեքսանյանը դժգոհեց, որ նույնիսկ չգիտի, թե ինչ վիճակում և ինչ խցում է իր ամուսինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter