HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փարիզյան նիստում

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 17-ին Մոնիտորինգի հանձնաժողովը Փարիզում գումարվելիք նիստում կքննարկի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընթացիկ տարում ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի եւ բանաձեւի նախագծերը: Դրանք նախատեսվում է Վեհաժողովի քննարկմանն ու ընդունմանը ներկայացնել 2009թ.-ի հունվարի 26-30-ին Ստրասբուրգում գումարվելիք ձմեռային նստաշրջանում: Ըստ նույն աղբյուրի` Փարիզում հարցը քննարկվելու է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի նոյեմբերի վերջին Հայաստան կատարած այցի արդյունքում ձեւավորված եզրակացությունների լույսի ներքո: Հանձնաժողովում հարցը կներկայացնեն Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը: Նույն նիստում լսվելու է նաեւ ռուս-վրացական պատերազմի հետեւանքների մասին ԵԽԽՎ 1633 բանաձեւի կատարման ընթացքը: Հանձնաժողովի նիստի օրակարգը ներառում է նաեւ Թուրքիայի եւ Բուլղարիայի հետ հետմոնիտորինգային երկխոսության հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter