HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշագիր Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության Համաչինական ժողովի մշտական նախագահ Ու Բանգոն երեկ փոխըմբռնման, համագործակցության եւ փորձի փոխանակումների հուշագիր են ստորագրել: Հուշագրում կարեւորվել է խորհրդարանների գծով շփումների ակտիվացումը, խորհրդարանների հանձնաժողովների կապերի խորացումը, առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային եւ բնապահպանության ոլորտներում օրինաստեղծ փորձի փոխանակումը, բարեկամության խմբերի կապերի զարգացումը: Հուշագրով հաստատվել է երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հարաբերությունների ուղղությամբ խորհրդատվությունների եւ դիրքորոշումների համաձայնեցման հետագա խորացման պատրաստակամությունը: Ամրագրվել է երկու խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության կարեւորությունը, նաեւ` խորհրդարանների փոխգործողությունը միջազգային հարաբերությունների ուղղությամբ: Երկու խորհրդարանների նախագահները կարեւորել են հուշագրի ստորագրումը, որը առաջինն է երկու խորհրդարանների միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter