HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը քաղաքապետարանի պաշտոնյային զրկեց աշխատանքից

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ավարտելով Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանի դեմ հարուցված գործի քննությունը, որոշեց նրան երկու տարի ժամկետով զրկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև տուգանեց 500 հազար դրամով: Հիշեցնենք, որ Աշոտ Քալաշյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ՝ անօթևան Սվետլանա Մովսիսյանին պատկանող տնակը հափշտակելու ու 240 000 դրամով իր ծանոթին` Թադևոս Շիրվանյանին վաճառելու մեջը: Դատական նիստը սկսվելուն պես Աշոտ Քալաշյանը պահանջեց որպես գործով վկա ներգրավել նաև տուժողի` Սվետլանա Մովսիսյանի որդուն, որի մասին թեև հայտարարում էին, որ Ռուսաստանում է, սակայն պարզվեց, որ «Շիրակջրմուղկոյուղում» աշխաատում է որպես պահակ: Տուժողի որդին` Վարդան Մովսիսյանը, դատարանին ասաց, որ իր անունը իզուր են շոշափել, քանի որ ինքը գրեթե ոչինչ չգիտի տնակի առուվաճառքի մասին, ավելին՝ տանը չի եղել ու չի տեսել, թե ինչպես է պաշտոնյան գումարը իր կնոջն ու մորը փախանցել: Իր վերջին խոսքում քաղաքապետարանի պաշտոնյան հայտարարեց, որ այս դատն ամբողջությամբ ստի, կեղծիքի վրա է կառուցված, և որ իրեն մեղավոր չի ճանաչում: Չնայած դրան` տուժող Սվետլանա Մովսիսյանը դատարանից խնդրեց պարտավորեցնել Աշոտ Քալաշյանին վճարելու նաև իր վնասի փոխհատուցումը, որը կազմում է չորս հարյուր հազար դրամ: Դատարանը մերժեց տուժողի միջնորդությունը` խորհուրդ տալով առանձին հայցով մտնել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter