HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Թամամյան. «Մարտի 1-ի առավոտվա օպերատիվ միջոցառումը ղեկավարել եմ ես»

Ո՞վ է մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում անցկացված օպերացիայի հրաման տվողը: Ինչո՞ւ են տեղազննության ժամանակ որպես ընթերակա գրեթե միշտ հանդես եկել նույն մարդիկ, իսկ փորձագետները` ուշացել: Այսօր հրավիրված ասուլիսում այս հարցերը տրվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին: «Ստացված օպերատիվ ինֆորմացիայի վերաբերյալ ես կայացրել եմ որոշում, ոստիկանապետից ստացել եմ դրա կատարման թույլտվություն եւ առավոտյան միջոցառումն իրականացրել եմ ես: Հատուկ հրաման պետք չի, արդեն օպերատիվ միջոցառում անցկացնելու առաջադրանք եղել է, իսկ հետագա զարգացումները ես չեմ ղեկավարել»,- պարզաբանեց գնդապետ Թամամյանը: Ըստ նրա` ոստիկանները փորձագետներին իրենց հետ չէին կարող տանել Օպերայի հրապարակ, քանի որ նախապես չգիտեին, թե ինչ են հայտնաբերելու. «Երբ հայտաբերել ենք, անմիջապես հրավիրել ենք: Ընթերականներն էլ տեղից են, մեր գործով նույնն են, մնացած գործերով` չեմ կարող պատասխանել»,- ասում է Հովհաննես Թամամյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ազատության հրապարակում հայտնաբերվել են հատուկ նշանակության ջոկատների համար նախատեսված ժամանակակից ռուսական զենքեր, որոնք արտադրության մեջ են ընդամենը 2004 թվականից: «Չեմ հասկանում` ի՞նչ ի նկատի ունեք «ժամանակակից» ասելով: Հայտնաբերվածներն առկա են, արձանագրված է եւ գործում կա: Քննչական ծառայությունում ընթանում է նախաքննություն: Չեմ կարող ասել` ինչո՞ւ է այնտեղ հայտնաբերվել»,- պատասխանեց Թամամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter