Փոխվարչապետը մեկնեց Մոսկվա
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության մամլո գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ` նիստում կքննարկվեն ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման եւ զարգացման նախահաշիվների, ԱՊՀ շրջանակներում ազատ տնտեսական գոտու գործունեությունը սահմանող պարտադիր բազային փաստաթղթերի ցանկի մասին որոշումները եւ մի շարք այլ հարցեր:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու առաջարկների մասին որոշումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել