HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը պարգեւատրել է

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների պատվիրակությանը` ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` պաշտպանության նախարարը կարևորել է վերջինիս կատարած աշխատանքը` հայազգի երիտասարդների հայրենիք վերադառնալու և հայրենի զինված ուժերում ծառայելու գործում: Սերյան Օհանյանի հրամանով ՀՀ և ՌԴ համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար ՌԴ քաղաքացիներ Ալբերտ Շամիլյանցը, Անդրեյ Կեգեյանը, Արմեն Ստեփանյանը եւ պարգևատրվել են «Մարշալ Բաղրամյան» մեդալով, Արտյոմ Արզումանյանը, Էդուարդ Վարդանյանը եւ Տեր-Արամ Հունանյանը` «Անդրանիկ Օզանյան», իսկ Ժիրայր Մխոյանը և Հրություն Սուրմալյանը` «Դրաստամատ Կանայան» մեդալներով:: Իր հերթին Անապա քաղաքի պատգամավոր Լևոն Ադամյանը Ռուսաստանի հայ համայնքի անունից Ս.Օհանյանին նվիրել է խորհրդանշական նավ, իսկ Արտյոմ Արզումանյանը հանձնել է Կովկասի լավագույն «Ռոդնիկ» առողջարանի երեք ուղեգիր` ՀՀ ԶՈւ սպաների համար: Արզումանյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը լինելու է շարոնակական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter