HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը միացել է Եվրոպական միության հայտարարությանը

Դեկտեմբերի 2-ից 5-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության 12-րդ խորհրդաժողովը: Նստաշրջանի ընթացքում Եվրոպական միության հայտարարությունում ընդգծվել է Կոնվենցիայով սահմանված ժամկետում` մինչեւ 2012 թ., քիմիական զենք ունեցող վեց երկրների կողմից առկա պաշարների լիակատար վերացման հրամայականը: Հայտարարությանը միացել է նաեւ Հայաստանը: Արտգործնախարարության մամլո գրասենյակի փոխանցմամբ` խորհրդաժողովում մեր երկրի պատվիրակությունը ղեկավարել է ՔԶԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Ս. Մկրտչյանը: Պատվիրակության կազմում եղել է նաեւ ՀՀ ԱՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության խորհրդական Ա. Ազնավուրյանը: 2008թ. ընթացքում Քիմիական զենքի կոնվենցիային են միացել Կոնգոն եւ վինեա-Բիսաուն: Մինչ տարվա վերջ Կոնվենցիան կսկսի գործել նաեւ Լիբանանի համար: Այսպիսով ՔԶԱԿ-ը կունենա 185 անդամ եւ միայն 10 երկրներ դուրս կմնան նրա անդամությունից: Այս խորհրդաժողովից հետո ընկած ժամանակահատվածում շարունակվել է Կոնվենցիայի հաջող իրականացումը եւ Ալբանիաից հետո եւս մի երկիր հայտարարել է իր տարածքում պահպանվող քիմիական զենքի պաշարների լրիվ ոչնչացման մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter