Ոգեկոչման երեկո Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում երեկ տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո, որը կազմակերպել էին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը եւ հայ համայնքային կազմակերպությունների միացյալ մարմինը: Այս մասին տեղեկացնում է արտգործնախարարության մամլո գրասենյակը:
Մեկ րոպե լռությամբ շուրջ 300 ներկա հյուրերը հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին: Ելույթ է ունեցել գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը եւ ներկայացրել երկրաշարժի ազդեցությունը նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին եւ հայ համայնքին Հայաստանի բնակչությանը ցուցաբերած աջակցության համար` գլխավոր հյուպատոսն անդրադարձել է աղետից տուժած շրջաններում իրականացրած վերականգնողական աշխատանքներին:
Ելույթներով հանդես են եկել համայնքի ներկայացուցիչները, ցուցադրվել է կարճ տեսաֆիլմ, որին հաջորդել է օրվա խորհրդին համահունչ համերգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել