Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի դեկտեմբերի 9-ին Բյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ, մասնավորապես Եվրոպական Հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընթացքը:
Բրյուսելում նախարար Նալբանդյանը կստորագրի նաեւ համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին:
Դեկտեմբերի 8-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Բելգիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել