Առողջապահության նախարարությունը հավաստագրի 70 000 ձևանմուշ է պատվիրել և ստացել
Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից ի վեր` առողջապահության նախարարությունից մայրաքաղաքի և մարզերի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններն արդեն ստացել են 40.000 հավաստագրի ձևանմուշ, ինչը բավարար է 2008-ի և 2009-ի առաջին կեսի ծնունդների համար: «Հաշվի առնելով այն, որ հանրապետությունում տարեկան ծնունդների միջին թիվը 40 000 է կազմում, հարկ է նշել, որ մնացած 30 000 ձևանմուշները լիովին կբավականացնեն նաև 2009-ի երկրորդ կիսամյակին սպասվող ծնունդների համար»,-տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել