Աղբը մաքրվել է
Օրեր առաջ Դավթաշենի բնակիչները Հետքին ահազանգել էին համայնքի երկու թաղամասերի միջեւ ընկած այգու վերեւի հատվածի` աղբանոցի վերածվելու մասին: Հետքը հրապարակել էր բնակիչների բողոքը եւ այն հասցեագրել համայնքի ղեկավար Արթուր Գեւորգյանին, ով խոստացավ, որ մի քանի օրվա ընթացքում բնակիչները այդ տարածքը մաքուր կտեսնեն:
Դավթաշենի բնակիչ Իրինա Առաքելյանը Հետքին հայտնել է, որ մի քանի օր շարունակ տարածքը մաքրվել է, եւ այժմ այն աղբից ամբողջովին ազատված է: Նա, սակայն, նկատել է, որ հարեւան շենքի բնակիչներն են հիմնականում դույլերով աղբ լցնում վերոհիշյալ տարածքում, նույնիսկ մաքրումից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել