Արցախի նախագահը հանդիպել է բանակի նորանշանակ հրամանատարներին
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերի նորանշանակ հրամանատարների հետ: հանդիպմանը մասնակցել է նաեւ Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են զինծառայողների մարտական պատրաստվածությանը և զորամիավորումների պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ նման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել