HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Վտանգի գնահատումը չի կարող լինել դոգմատիկ»

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները: Հինգ փուլից բաղկացած այս գործընթացը նախատեսված է, որ կավարտվի մինչեւ 2010թ. ապրիլ ամիսը: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը: Խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է պաշտպանական ռազմավարական աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի առաջին փուլի` ՀՀ անվտանգության միջավայրի եւ սպառնալիքների գնահատման փաստաթղթի նախագծի մշակման մասին եւ ընդգծել, որ այն նպատակ է հետապնդում ապահովել առկա եւ հավանական սպառնալիքներին համարժեք պաշտպանական ոլորտի հեռանկարային զարգացումը: Առաջարկվող փաստաթղթի վերաբերյա մասնակիցները ներկայացրել են իրենց նկատառումներն ու տեսակետները: Իսկ նախագահ Սարգսյանը, ամփոփելով աշխատանքները, ասել է, որ վտանգի գնահատումը չի կարող լինել դոգմատիկ: Ըստ նրա` որոշակի ժամանակահատվածի կտրվածքով այն պետք է վերանայվի ու վերագնահատվի, իսկ գնահատականների հիմք հանդիսացած վերլուծությունները մշտապես պետք է թարմացվեն: Երկրի ղեկավարի գնահատմամբ, նման մասշտաբի աշխատանք առաջին անգամ է կատարվում, առնվազն գոնե այսպիսի համակարգված հարթության մեջ եւ այն կարելի է ընդունել որպես հիմք: Իսկ հաջորդ փուլերում հանձանժողովը պետք է ձեռնամուխ լինի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter