HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ գիտնականները կմասնակցեն Ակադեմիայի ընդհանուր ժողովին

ՀՀ ԳԱԱ նորընտիր արտասահմանյան անդամները պաշտոնապես հրավիրված են մասնակցելու 2009թ. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր տարեկան ժողովին: Ժողովի անցկացման եվ սփյուռքահայ գիտնականների մասնակցության հարցերը սույն թվականի հունվարի 14-ին քննարկվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ:  ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր տարեկան ժողովը տեղի կունենա ապրիլի 21-23-ը, որի ընթացքում սփյուռքահայ գիտնականները հանդես կգան գիտական հաղորդումներով: Ակնկալվում է նաեվ, որ կքննարկվեն ՀՀ ԳԱԱ եվ սփյուռքահայ գիտնականների համագործակցության ուղղությունները: Սփյուռքահայ գիտնականները  դասախոսություններ կկարդան ԲՈՒՀ-երում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter