HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Ռուսաստանը ՀՀ-ին զենք է մատակարարել

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ`շարունակելով պնդել, թե Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 800 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն` տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, նռնականետներ եւ ռազմամթերք: «ԶԼՄ տեղեկատվության ստուգման հետ կապված աշխատանքի արդյունքները հիմք են տալիս այդ տեղեկատվությունը համարել ճշգրիտ»,- ասված է հայտարարությունում: Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ իր «վճռական բողոքն է հայտնում» եւ կոչ անում Ռուսաստանին «նախաձեռնել բոլոր քայլերը՝ այդ փաստի արդյունքները վերացնելու համար»: Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշեւսկին հերքել էր Հայաստանին ռուսական սպառազինություն փոխանցելու մասին ադրբեջանական մամուլում հայտնված լուրերը, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը դրանք որակել էր իբրեւ ապատեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter