Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Բենիտա-Ֆերրերո Վալդների հետ
Հունվարի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա-Ֆերրերո Վալդների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա զարգացումները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Գուննար Վիգանդը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը,-տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել