HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մտահոգված է Ադրբեջանի կողմից սպառազինությունների առաստաղների խախտումներով

2008 թ. Հայաստան է այցելել օտարերկրյա պետությունների ութ տեսչական խումբ` Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) և 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում: Այս մասին նշված է ԱԳՆ 2008 թ. տարեկան հաշվետվությունում: Ըստ հաշվետվության` Համատեղ խորհրդատվական խմբին, ինչպես և ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնին է տրամադրվել համադրված ՀՀ ամենամյա ռազմական տեղեկատվություն. «Տարվա ընթացքում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի համաձայն ներկայացվել է ահաբեկչության դեմ պայքարի, տարբեր սպառազինությունների արտահանման և ներմուծման, ռազմական ծախսերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։ Փաստաթղթում նաեւ ասվում է, որ տարբեր միջազգային ատյաններում Հայաստանը շարունակաբար բարձրացրել է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ նախատեսվող սպառազինությունների առաստաղների կոպիտ խախտումների փաստը: ՀՀ մտահոգությունը կիսվել է ԵԱՀԿ անդամ մի շարք պետությունների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter