Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը կխթանվի
Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) զարգացման սխեմային։ Որոշվել է այն ի գիտություն ընդունել` փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ գործունեության լիցենզիաներ, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելիս։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Որոշման նպատակը ՀՀ տարածքում հիդրոէներգետիկայի զարգացումը, մասնավորապես` տնտեսապես շահավետ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման խթանումն է։ Նշվել է, որ որոշման հավելվածի ցանկում բերված ՓՀԷԿ-ի համար պատրաստված գծագրական նյութերը, տեխնիկատնտեսական հաշվարկների ամփոփ արդյունքները, հիդրոլոգիական եւ այլ տվյալները կտեղադրվեն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական վեբ կայքում եւ մատչելի կլինեն բոլոր ներդրողների համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել